Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Տեղ հասանք, պարոնա՛յք, կարող եք իջնել

Տեղ հասանք, պարոնա՛յք, կարող եք իջնել
29.09.2013 | 13:04

Հայաստանում արդեն եկեղեցի են փակում` ինչպես ռեստորանը կամ սրճարանը կփակեին: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, «Փակ շուկան» հորով-մորով անելուց հետո, անցել է յուր զավակներին կնքելու գործին ու այդ «սուրբ» գործը գլուխ բերելու համար փակել է տվել Սուրբ երրորդություն եկեղեցու դռները: Լֆիկ Սամոյի համար, փաստորեն, եկեղեցին ռեստորանին հավասար շինություն է, «զակազը» տալիս ես, ու էս ժամից էն ժամը եկեղեցին քոնն է: Ալեքսանյանի ձեռքերն այնքան են երկարել, որ կարող է հրամայել եկեղեցի չթողնել ոչ միայն շարքային հավատացյալներին, այլև դուրս անել լրագրողի: Բայց հանուն արդարություն պիտի նկատենք, որ Լֆիկ Սամոն այս ամենի հետ իրականում կապ չունի: Նրան տրվել են այդ իրավունքները, նա էլ բանեցնում է դրանք: Եկեղեցու սպասավորները եկեղեցին վարձով են տվել: Սա է խնդիրը: Ինչո՞ւ-ինչպե՞սը պարզելու հարցերն այստեղ առնվազն երկուսն են: Եկեղեցու համար ի՞նչն է հիմք հանդիսացել նման գործարքի մեջ մտնելու գործարարի հետ, նրա` Լֆիկ Սամո լինելու հանգամա՞նքը, թե՞ վճարված գումարի չափը: Եթե առաջինն է, ուրեմն ո՞վ է ընդհանրապես Լֆիկ Սամոն, որ եկեղեցին իրեն փոքր ու անզոր է զգում նրա կողքին: Երկրորդ տարբերակի պարագայում տրամաբանական հարց է առաջանում` որքա՞ն է վճարել Ալեքսանյանը այս ծառայության համար: Որն էլ լինի պատճառը, հավատացյալների առջև Աստծո տան դռները փակելու «գինը», թերևս, ավելի բարձր կարող է լինել, քան, ասենք, մի կլորիկ գումար եկեղեցուն նվիրաբերելը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ